Շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, քչերը, որոնց հետ կարելի է խոսել. Հեմինգուեյ

Ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի լավագույն մտքերը՝

Մարդիկ երկու տիպի են լինում, նրանք, որոնց հետ հեշտ է, բայց առանց նրանց էլ է հեշտ, և նրանք, որոնց հետ դժվար է, բայց առանց նրանց անհնար:

Գրողը պետք է իր խոսքը փոխանցի ոչ թե խոսքով, այլ գրչով:

Խելացի մարդիկ հազվադեպ են երջանիկ լինում:

Գրիր հարբած ժամանակ, խմբագրիր` սթափ:

Մենք պարտավոր չենք ապրել նախատեսված օրենքներով. մենք մենք ենք:

Յուրաքանչյուր ոք, ով այս Երկրի վրա է, ունի պարտականություններ:

Պատերազմից վատ բան էլ կա, օրինակ վախկոտությունը:

Ոչ մի բնագավառում տարած հաղթանակը չի ծածկի սիրո հարցում կրած պարտությունը:

Շատ կանայք կան, որոնց հետ կարելի է քնել, բայց շատ քչերը կան, որոնց հետ կարելի է խոսել:

Մարդը միայնակ ոչինչ չի կարող:

Ոչ միայն պատասխաններն են հնանում, այլև հարցերը: