Շատ եմ ցավում, ցավոք, մեր մեջ կան նաև տականք սպաներ․ Արծրուն Հովհաննիսյան

Շատ եմ ցավում, ցավոք, մեր մեջ կան նաև տականք սպաներ։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չէի ուզենա այս թեմայով արձագանքել, սակայն ստիպված եմ: Ցանցում, լույսի արագությամբ, տարածվող լուրը մի տականք սպայի մասին, որը խոտանել է տեխնիկաներ, իրականում եղել է վաղուց, նա մենակ չի եղել, գործել են մի քանի հոգով, ինչպես սպաներ, այնպես էլ` զինվորներ:

Գործը վաղուց է բացահայտված իր բոլոր իրավական հետևանքներով: Շատ եմ ցավում այս ամենի համար, սակայն, ցավոք, մեր մեջ կան նաև տականքներ:

Խնդրում եմ այս ամենը չկապել որևէ արտաքին կամ ներքին երևույթի հետ, դասական հանցագործություն է, որը գտնում է իր արժանի` իրավական հանգուցալուծումը»: