«Նոր տարուց հետո կլինեն տհաճ անակնկալներ». Արփինե Հովհաննիսյան

Նախկին քաղաքական գործիչ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության  և նախարարությունների օպտիմալացման բացասական հետևանքների մասին․

«Առաջնային և ամենացավոտ հետևանքն, իհարկե, ահռելի թվով պետական ծառայողների անխուսափելի կրճատումն է:  Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարևորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են։

Սա այն հիմնական մտահոգություններից էր, ինչի մասին իմ գործընկերները և անձամբ ես բարձրաձայնում էինք ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին, ով այսօր արդեն ասում է, որ մարդիկ կրճատման մասին իմանալով են քվե տվել իրենց»:

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյաննը անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման բովանդակային մասին (կից ներկայացնելով նկարներ)

• Կրթության եւ գիտության նախարարության են միացվում մշակույթի եւ սպորտի նախարարությունները։ Հսկայական կառույց է դառնում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդյունավետ չի կարող աշխատել:

• Սփյուռքի նախարարությունը վերացվում է, անունը ևս չի պահպանվում որևէ այլ նախարարության վերտառության մեջ, գործառույթները կիրականացնի ԱԳՆ

• Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այլեւս բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն է։
Այս ոլորտներին ուշադրություն դարձնել անկասկած պետք է, բայց արդյո՞ք առանձին նախարարություն ստեղծելու տեսքով։

Այս կապակցությամբ առաջանում են մի շարք հարցեր, մասնավորապես՝ հաշվի է առնվել նախարարի նախասիրությունը կամ մասնագիտացումը, թե՞ հաշվի է առնվել ՀՆԱ-ի մեջ այդ ոլորտների «մեծ» ծավալը կամ արդյոք ռազմական արդյունաբերության դեպքում հաշվի առնվել է, որ ներքին շուկան չափազանց փոքր է զարգացում ապահովելու համար, իսկ արտաքին շուկայի վրա հաշվարկի առումով ո՞րն է լինելու մեր մրցունակության հիմնական գրավականը` տրանսպորտային հարմար լոգիստիկա՞ն թե հմտոթյուննե՞րը, գուցե սարքավորումնե՞րը, ինչ տրամաբանությամբ են հենց այս երկուսը առանձնացվել, եթե ռազմադյունաբերության մեջ առաջատար երկրներում առանձին նախարարություններ չկան: Նույն հաջողությամբ կարելի էր նաեւ ստեղծել ոսկերչության նախարարություն՝ հաշվի առնելով մեր փորձառությունը այս ոլորտում եւ գուցե ՀՆԱ-ի մեջ ավելի մեծ տոկոսը։

• ԷՆերգետիկայի նախարարությունը միանում է տարածքային կառավարման նախարարությանը: Այս նախարարության տիրույթ են տեղափոխվում նաև տրանսպորտը, պետական գույքի կառավարման կոմիտեն: Կրկին «սուպեր» նախարարություն, կրկին անհասկանալի նպատակով:

• Գյուղատնտեսության նախարարությունն էլ միանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Մտածեք ինչու: Հասկանաք՝ իմաց տվեք։

Ում համար են պահում կամ կրճատում նախարարություններըԻնչպես խոստացել էի առավոտյան, անդրադառնում եմ նախարարությունների…

Gepostet von Arpine Hovhannisyan am Montag, 24. Dezember 2018
Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...