Նոր սկանդալ է հասունանում. Հայ միգրանտները գերմանացիներին պահում են վախի մթնոլորտում

MDR Thuringen պարբերականը տեղեկացնում է, որ վերջին տարիներին Գերմանիայի Տյուրինգիա երկրամասում հայկական խմբավորումների միջև տեղի են ունեցել բախումներ:

2014թ.-ին նրանց միջև Էրֆուրտ քաղաքից հյուսիս գտնվող խաղատներից մեկում նույնիսկ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Իսկ որոշ ժամանակ անց այրել են տեղաբնակ հայերից մեկի ռեստորանը:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Տյուրինգիա երկրամասի ՆԳ նախարար Գեորգ Մայերը պայմանավորվել են տեղեկություններ փոխանակել անօրինական միգրանտների վերաբերյալ: Հայկական կողմը խոստացել է օգնել նրանց դեպորտացիայի հարցում:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...