Նոր իշխանությունը աներկբա ընդունեց, որ հեղափոխության տեսլականը եղել է կեղծ. Արտակ Գալստյան

Կիսվիր ընկերներիդ հետ

Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն:

Ժողովուրդը ՝ Փաշինյանի գլխավորությամբ արեց այն, քանի որ այլևս չէր դիմանում երկրում տիրող անարդարությանը:

Հեղափոխության հիմնական տեսլականը,որի շուրջ էլ տեղի ունեցավ համախմբումը,դա օրենքի առջև բոլորի հավասարաության,նախկին կոռումպացված և պատվերով դատավճիռների վերանայման և սոցիալական արդարության վերականգնումն էր:

Հեղափոխության հիմնական խաղաքարտը,դա նախկին դատական համակարգի,կաշառքով,խմբակային շահով և Բաղրամյան 26-ից ուղորդվածության վերացումն էր:

Հիմնականում այս խնդիրները լուծելու նպատակով տեղի ունեցավ ապրիլյան հեղափոխությունը:

Սակայն՝ Դատական համակարգում,որը երկրի սոցիալական և իրավական արդարության երաշխավորն է ոչինչ չփոխվեց,ընդհակառակը ավելի վատացավ: Չփոխվեց նաև նոր հեղափոխական պաշտոնյաների վարքագիծը,նրանք կոնկրետ ընդօրինակեցին նախկին հանցավոր ռեժիմի բարքերը:

Օրերս հայտարարվեց,որ ոչ մի Ցմահ ազատազրկվածի ներում չի շնորհվել և նրանց գործերը չեն վերանայվելու:

Սրանով նոր իշխանությունը աներկբա ընդունեց,

-որ հեղափոխության տեսլականը եղել է կեղծ,որ իրենք դատական համակարգի մասով զրպարտել են նախկիններին:

-որ նախկինների դատական ակտերը բխել են օրենքից,այդ պատճառով դատավորները չեն փոխվում,վճիռները չեն վերանայվում:

Ճիշտ է,Արտակ Զեյնալյանը փորձեց բացատրել տեղի ունեցածը նրանով,որ իբր թե հասարակությունը պատրաստ չէր ներել ցմահ ազատազրկվածներին, խնդրին նայել միմիայն իրավական տեսակետից և իրենց որոշումը պայմանավորված էր դրանով: Հակադարձեմ ԱՆ Նախարարին մի փաստով:

Հեղափոխություն կատարած ժողովուրդը պատրաստ չէր նաև,որ իր ընտրած իշխանությունը ինքը իրեն պետք է պարգևատրեր ամբողջ համակարգի մասշտաբով մոտ 40 միլիոն դոլարով և բարձրացրեց իր բողոքի ձայնը,ընդ որում ավելի բարձր քան Ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի դեպքում:

Բայց պարգևավճարների մասով թքած ունեցաք ժողովրդի կարծիքի վրա,իսկ Ցմահների դեպքում չգիտես ի՞նչու ,որոշեցիք ընդառաջ գնալ:

Մանիպուլյացիաներ մի արեք,և ժողովրդի գրպանը մի գցեք ձեր իսկ էությունից բխող գործընթացը,ուղղակի ընդունեք,որ հոգի Ցմահի համար Եվրոպայից այնքան փող էք ստանում,որ ձեռնատու չէ նրանց քանակի նվազումը:

Ընդունեք,որ նախկինները հանճար էին,մարդկային կյանքը և ազատությունը բիզնեսի վերածելու այդ գործիքակազմը ներդնելով,որը ձեռնատու է նաև ձեզ:

Հենց այդ պատճառով էլ պ-ն Նախարար թույլատրեցիք Ենոքյանի վերաբերյալ արտահոսքը,հետո էլ ստեղծեցիք կեղծ ժողովրդական ընդվզում,որի հիմքով էլ պահպանեցիք Ցմահների եկամտաբեր բիզնեսը:

Բերեմ մեկ օրինակ աշխարհի ամենադեմոկրատական համարվող երկրից՝ ԱՄՆ-ից: Դենիելը մեղադրվեց երկու անձի սպանության մեջ , երբ 16 տարեկան էր: Ոստիկանների խոշտանգման արդյունքում ընդունեց մեղքը և դատապարտվեց Ցմահ ազատազրկման:

Սակայն,ոչ ինքը,ոչ ընտանիքը,ոչ ընկերները չհանձնվեցին, 25 տարի անց նրա գործը վերանայվեց և նա արդարացվեց:

Առաջնորդվելով վերը նշվածով կխնդրեի նոր «Աստվածներին» համարձակություն ունենալ, դիտել այս տեսանյութը և մի պահ հեռու ձեզանից, սա անկեղծ եմ ասում,պատկերացնել, որ Դենիելի փոխարեն դուք էք,ձեր հայրը , կամ զավակը: Դիտեցիք «Նոր Աստվածներ», ասեք որ ՍԱՐՍԱՓԵԼԻ է:

Գոնե՞ հասկացաք, որ Տիրոջ դատաստանի առջև հավասար ենք բոլորս»:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...