Նոր Զելանդիայում մարդասպանը GoPro-ով մտել է մզկիթ ու մարդկանց ուղիղ եթերում գնդակահարել

Նոր Զելանդիայում մարդասպանը GoPro-ով մտել է մզկիթ ու մարդկանց ուղիղ եթերում գնդակահարել

Նոր Զելանդիայում երկու մզկիթների վրա հարձակումների հետևանքով 40 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել:

Հարձակումները տեղի են ունեցել Քրիսթչըրչ քաղաքում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Հրազենով զինված անձը ներխուժել է մզկիթ և անկանոն կրակ բացել հավատացյալների վրա:

Տեղի ունեցածը երկրի վարչապետ Ջասինդա Արդըրնը «ահաբեկչական ակտ» է որակել: Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել է 4 մարդ, երկրում անվտանգությանն սպառնալիքի ամենաբարձր աստիճանն է հայտարարվել:

Նա այս օրն անվանել է երկրի պատմության «ամենամութ օրերից մեկը» և հայտարարել, որ հարձակվողները կարող էին հակաէմիգրանտական մոտիվներ ունենալ, քանի որ տուժածներից շատերը, հավանաբար, փախստականներ կամ ներգաղթյալներ են։

Կիսվիր ընկերներիդ հետ