«Նորից մանդատ տվե՛ք և նախորդ խոստումները կջրվեն». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

«Նորից մանդատ տվե՛ք և նախորդ խոստումները կջրվեն». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ Կենտրոնի գրասենյակում իր համախոհների ներկայությամբ հայտարարեց, որ եթե նորից դառնան իշխանություն, ապա «թավիշին վերջ է տրվելու»:

«Ասում են՝ դուք մեզ ասել եք՝ վե՛րջ թավիշին, բայց չեք գնացել էդ ճանապարհով: Չենք արել, որովհետև էս պատերազմի, ներքաղաքական ցնցումների արդյունքում մեր ձեռքերը թուլացել ա:

Այո՛, մենք թուլացել ենք, և մենք համարում ենք, որ երկրում չպետք ա լինի թույլ իշխնություն: Հիմա եկել, ձեզ ասում ենք՝ ուժեղացրե՛ք մեզ, նորից մանդատ տվե՛ք, և մենք էս ընթացքում այլևս չենք խոստանա թավիշ, էն նախորդ խոստումները նախորդ պայմանագրով՝ քաղաքացիական կջրվեն»,- հայտարարեց Փաշինյանը:

Տեսանյութը ստորև