Նիկոլ Փաշինյանն արշավախմբի հետ բարձրացել է Արտանիշ լեռ և ուղերձ հղել (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն արշավախմբի հետ բարձրացել է Արտանիշ լեռ և ուղերձ հղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտնել է, որ արշավախմբի հետ բարձրանում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռ։

Վարչապետն ասել է, որ իրենց երթը նվիրում են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

«Ես ուզում եմ այստեղից իմ ողջույնի ուղերձը հղել իմ գործընկերոջը` Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, ում հետ Երևանում հոկտեմբերին հանդիպելու առիթ ունեցա, ուզում եմ նաև իմ ողջյունի ուղեձը հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ հանդիպելու և շփվելու առիթ ունեցա սեպտեմբերին` Նյու Յորքում։

Ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որպեսզի իրավիճակը ավելի վատթարանա», — ասել է Փաշինյանը:

Տեսանյութը ստորև