Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կոպտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները (Photo,Video)

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է պաշտոնյաներից մեկի ավտոշարասյունը Ամիրյան փողոցի վրա կոպտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակ։

Տեսանյութում պարզ երևում է, որ ուղեկցող մեքենաներից մեկի պետհամարանիշը սպասարկում է ՀՀ վարչապետին։ Մեկնաբանություններում տեսանյութ տեղադրողը նշել է, որ ճշտել են՝ մեքենաները սպասարկել են ՀՀ վարչապետին ու նրան անվտանգությանը։

Հեղափոխության օրերին ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը, բայց փաստացի կա իրավիճակ, երբ վարչապետի խոսքերն ու գործերը հակասում են միմյանց։ 

Աղբյուր՝ blognews.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 54
    Shares
Loading...
Загрузка...