Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի «քաղաքական հերձման». Մգեր Արմենիա (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պետք է ենթարկվի «քաղաքական հերձման». Մգեր Արմենիա (Տեսանյութ)

Hayeli.am-ը ՀՀ վաստակավոր արտիստ Մհեր Արմենիայի հետ զրուցել է այս օրերին մտավորականության, արտիստների դերի, երկրում ստեղծված իրավիճակի ու դրանից դուրս գալու ելքերի մասին:

«Կյանքը շատ դժվարացավ 2018 թվականից և ինձ մեղադրում են դու նախկինների կողմից ես։ Ես իմ ժողովրդինն եմ, ժողովրդի մասնիկ եմ։ Ես ոչ մի կուսակցություն չեմ սատարել, պարզապես, եթե հրավիրել են, ընտրություններ է եղել ես երգել եմ, մասնակցել եմ՝ դա իմ աշխատանքն է։

Մգեր Արմենիա Սերժ Սարգսյան

Որն է իմ շահը այս ամենի մեջ ինչ կատարվում է, միայն միայն, որ իմ ժողովուրդը լավ լինի, բայց ցավոք իշխանությունները հեղափոխական չկարողացան արդարացնել դա։

Եկավ կործանիչ իշխանություն, հայ ժողովրդին կործանիչ իշխանություն։ Կործանեցին, սկսեցին արժեքազրկել ամեն ինչ․ օրինակ՝ արտիստներին, երգիչներին, երաժիշտներին, որպեսզի մեր ձայնը հետո արժեք չունենա»։

Տեսանյութը ստորև