Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կրկին փողոց է հանում․ քաղաքացիները բողոքի խաղաղ ակցիա են իրականացնում

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին դիմեց։ «Սիրելի հայրենակիցներ, այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀՀԿ–ն այսօր ժամը 19։30 արտահերթ նիստ է հրավիրել` հայտնի նախագիծը քննարկելու համար։

Բոլորիդ կոչ եմ անում հենց հիմա հավաքվել ԱԺ–ի մոտ։

Նաև այն պատգմավորներին, որոնք չեն համարում, որ պիտի դուրս գան ժողովրդի իշխանության դեմ կոչ եմ անում չգնալ ԱԺ և չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին», – ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ ժողովրդին հորդորելով հավաքվել Դեմիրճյան և Բաղրամյան պողոտաների մոտ և բողոքի խաղաղ ակցիայի իրականացնել, ինչնել հիմա անում են քաղաքացիները։