Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սուրմալու առևտրի կենտրոն (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սուրմալու առևտրի կենտրոն (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է «Սուրմալու» առեւտրի կենտրոն, որտեղ երեկ՝ օգոստոսի 14-ին, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նիկոլ Փաշինյանին դեպքի վայրում դիմավորեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Տեսանյութը ստորև