Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի մասին

«Ինչպես չի կարող որևէ մեկը վարչապետ լինել առանց խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ որևէ մեկը չի կարող քաղաքապետ լինել առանց ավագանու մեծամասնության»,- այսօր՝ առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերաբերյալ հարցին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ բոլոր որոշումներն ընդունվել են ավագանիում:

«Այն մարդուն, ում ընտրել ենք քաղաքապետ, ինքը եղել է քաղաքապետի առաջին տեղակալ: Որևէ մեկը ճանաչո՞ւմ է իրան, որ կա քաղաքապետի առաջին տեղակալ, որը տրանսպորտի ոլորտի համակարգի ներդրումը իրականացրել է, որ աղբահանության համակարգի ներդրումն իրականացրել է և այլն: Ավագանին է կայացրել այդ բոլոր որոշումները»,- ասաց նա:

հայկ մարության

«Ի վերջո, այստեղ կա նաև քաղաքական հարթություն, բարոյական հարթություն, և այս առումով շատ կարևոր եմ համարում, որ «Իմ քայլը» սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ ու գրագետ որոշում: Մենք կտեսնենք՝ առաջիկայում Երևանն ավելի լավ կկառավարվի, թե՞ ավելի վատ: Ես կասկած չունեմ, որ ավելի լավ կկառավարվի»,- հավելեց Փաշինյանը: