Նիկոլաս Քեյջի որդուն սպառնում է ազատազրկում

Նիկոլաս Քեյջի 26-ամյա որդին կարող է հայտնվել ճաղերի հետևում: Մի քանի շաբաթ առաջ Ուեսթոնը կալանավորվել էր խախտելով օրենքը մի քանի անգամ:

Գտնվելով «Chevrolet Camaro»-ի ղեկին, նա սկզբից հարվածել է մեկ այլ մեքենայի, իսկ երբ նրան փորձել է կանգնեցնել ոսստիկանության աշխատակիցը նա բարձր արագությամբ հեռացել է, իսկ ոստիկանության մեքենան սկսել է հետապնդել նրան:

Ուեսթոնին ձերբակալելուց հետո, արյան մեջ ալկոհոլի մակարդակը երկու անգամ գերազանցել է թույլատրելի մակարդակը: Իրականում Ուեսթոնը ունեցել է լուրջ կախվածություն ալկոհոլի նկատմամբ և հենց ինքն է խոստովանել այդ մասին, որ ամեն օր նա խմում էր 20 շիշ գարեջուր:

2011թ.-ին նա նույնիսկ կալանավորվել է, հարբած վիճակում կնոջը ծեծելու համար: Ուեսթոնը երդվել էր, որ թողել է ալկոհոլը, երբ ծնվել է նրա որդին Լուսիանը:

-Որդիս փրկել է կյանքս, երբ ես տեսա նրան, հասկացա, որ արդեն ժամանակն է հրաժարվել ալկոհոլից, ասել է Ուեսթոնը մեկ տարի առաջ: