Նիկիտա Սիմոնյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Լեգենդար հարձակվող Նիկիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Խորհրդային ֆուտբոլի 92-ամյա վետերանն այժմ բժշկական խիստ հսկողության տակ է գտնվում:

Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի, բժիշկները ախտորոշել են արյան շրջանառության անբավարարվածություն: Բժիշկները հիվանդության պատճառները չեն նշում:

Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակ»-ի կազմում 160 գոլի հեղինակ է դարձել, այն «Սպարտակ»-ի պատմության լավագույն ցուցանիշն է: Նա ԽՍՀՄ-ի քառակի չեմպիոն է ակումբի կազմում, որպես ֆուտբոլիստ, ինչպես նաև երկրի երկուական չեմպիոն, արդեն, որպես մարզիչ: Նա նաև խաղացել է ԽՍՀՄ ազգային հավաքականում, որտեղ դարձել է օլիմպիական չեմպիոն: