«Ես իմ ողջ կյանքում աշխատել եմ որպես դռնապահ և աղբ եմ հավագել ու այն վերաբերմունքն ու հայացքները, որ ես ստացել եմ մարդկանցից, երբեք չեմ ցանկանա, որ դուստրերս էլ զգան: Դա է պատճառը, որ ես ինձ մեկ, նոր վերնաշապիկ էլ չեմ առնում, թող այդ գումարով դուստրերս իրենց դասագրքերն ու տետրերն առնեն…»:
Երբ այս մարդու ամենամեծ դուստրը, իր ուժերով ընդունվեց համալսարան, նրանց համար իսկական տոն էր: Բայց այդ ուրախությունը երկար չտևեց, քանի որ պետք է վճարվեր ուսման վարձը, իսկ այս մարդը հազիվ կուտակել էր մի փոքր գումար, որն այդ պահին չէր բավականացնում: Նա նստել էր գետնին՝ աղբարկղի կողքը, գլուխն առել էր ափերի մեջ և մտածում էր, թե ի՞նչ պատասխան է տալու դստերը, եթե իր պատճառով չվճարվի վարձն ու դուրս մնա համալսարանից:
Ինչպես գիտեք, աղքատ մարդիկ միմյանց ձեռքը նեղության պահերին ավելի հաճախ են բռնում և ապրում դիմացինի ցավը, քան նրանք, ովքեր հիմնականում ֆինանսական խնդիրներ չեն ունենում: Բացառություն չեղան նաև այս մարդու ընկերները, ովքեր նրա հետ միասին աղբ էին հավագում և գումար վաստակում:
Նրանք որոշեցին ու բոլորով միասին, իրենց 1 ամսվա վաստակած գումարը հավագեցին ու տվեցին իրենց ընկերոջը, որ փրկի աղջկան՝ համալսարանից դուրս մնալու վտանգից: Երկար համառելուց հետո, նա համաձայնվեց, վերցրեց այդ գումարն ու միանգամից վազեց տուն: Իսկ քանի որ նա երջանկությունից կորցրել էր գլուխը, մոռացավ լողանալ ու մաքրվել և այդ կեղտոտ հագուստով ու հոտով տուն մտավ:
Դուք հավանաբար արդեն պատկերացրեցիք, թե ինչ կատարվեց նրարց տանը, երբ իմացան հոր մասին ճժմարտությունը:
Այդ օրվանից տարիեր են անցել, նրա ամենամեծ դուստր արդեն ունի իր մասնագիտությունն ու ամուսնացել է իրեն համապատասխան տղամարդու հետ: Երկրորդ աղջիկը ևս ավարտել է համալսարանն ու ունի արժանավայել աշխատանք: Իսկ երկու փոքր աղջիկները դեռ սովորում են համալսարանում և քոլեջում: Մի խոսքով, նրանք այլևս ֆինանսական խնդիր չունեն, բայց այս մարդը չկարողացավ լքել իր ընկերներին, այն ընկերներին, ովքեր օգնեցին նրան, որ իր դուստրերին հասցնի իրենց նպատակներին: Նա մնաց և շարունակեց աշխատել իր ընկերների հետ, որպես աղբ հավագող:
Իսկ նրա 4 դուստրերը գրեթե ամեն օր, մեծ հպարտությամբ գալիս են իրենց հայրիկի աշխատավայրը, և հյուրասիրում նանց բոլորին լիքը ու համեղ ուտելիքներով, չմոռանալով շնորհակալություն հայտնել՝ անցած նեղ օրերին, իրենց օգնելու համար: