Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում
Sputnik Արմենիան գրում է․ Փաստաբանի հայտնած տեղեկություններով՝ Կճոյանն այդ գործով նախկինում որպես վկա չի հարցաքննվել և այս պահին հարցաքննվում է որպես մեղադրյալ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի ընդունում հայտնի օֆշորի գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը։
«Սա արհեստական, շինծու գործ է: Այն չեղած հիմքերով ու փաստական տվյալներով քրեական հետապնդում է Կճոյանի նկատմամբ, որն անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալն այս պահին հարցաքննվում է տվյալ քրեական գործով՝ որպես մեղադրյալ, մինչդեռ գործն ի սկզբանե հարուցվել էր առանց նրան՝ որպես վկա հարցաքննելու:
Տուժող կողմը ևս, ըստ Արսենյանի, մինչ այս պահը ցուցմունք չի տվել:
«Այսքան տարի իմ գործունեությամբ եղել եմ ընդդիմադիր դաշտում և իմ նպատակն է եղել՝ իրավական համակարգը քաղաքական, տնտեսական հարկադրանքից հեռու լինի և բազմակողմանի, օբյեկտիվ քննության արդյունքում մարդու անմեղությունը պարզվի։ Ես մեծ ցավ եմ ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը»,-նշեց Արսենյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում