Նայում եմ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» շքանշաններով պարգևատրվողների թվին՝ 70-ից ավելի և մտածում, որ նույնիսկ Սերժիկի մեդալացփնոցիների ժամանակ նման բան չի եղել․ ազատամարտիկ

Նայում եմ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» շքանշաններով պարգևատրվողների թվին՝ 70-ից ավելի և մտածում, որ նույնիսկ Սերժիկի մեդալացփնոցիների ժամանակ նման բան չի եղել․ ազատամարտիկ

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թեման, որին ուզում եմ անդրադառնալ ՝ ցավոտ է:

Շատերը չեն փորձի գրել մի թեմայի մասին, վստահ լինելով, որ գրառումից հետո կհայտնվի քննադատությունների առանցքում, բայց ՖԲ-ում գտնվելու 10 տարիների ընթացքում երբեք չեմ վախեցել քննադատություններից և այդ պատճառով որոշեցի գրել՝

Արցախյան պատերազմի սկսման օրերին ոչ մեկիս մտքով չի էլ անցել, որ մի օր մեր կատարածը կարող է գնահատվել՝առավել ևս պարգևատրվել պետական մակարդակով:

1993-94 թվականներին պետությունը ավելի հետևողական եղավ այս հարցերում և ստեղծվեցին պետական և գերատեսչական մեդալներ և շքանշաններ:
Առաջին պարգևատրվողները հիմնականում հերոսաբար զոհված ազատամարտիկներն էին:

Հետագայում պարգևատրվողների ցուցակներում հայտնվում էին նաև մարդիկ, ովքեր ընդամենը որսորդական հրացանների ժամանակներում մի անգամ էին եղել սահմաններում և այդ առիթը օգտագործելով հայտնվել էին դատախազության, ոստիկանության, քաղաքապետարանների ու թաղապետարանների և հատկապես մաքսայինի և շուկաների ղեկավարության բարձր պաշտոններում, իսկ պատերազմի հազարավոր իրական մասնակիցներ մինչև վերջ էլ անտեսված մնացին:

Հետո եկավ Մանվելը և մանվելիզմի դարաշրջանը և մեդալները բաժանվում էին անգամ մեքենաների բարդաչոքներից:

Մանվելն էր որոշում, թե ում ներկայացնի պարգևի, ում՝ ոչ:

Սերժաքոչարյանական ժամանակաշրջանում ազատամարտիկներին նույնիսկ բաժանում էին մերոնցականների և օտարների և պարգևատրումների ժամանակ «մերոնցականներին» հասնում էր ամեն ինչ, իսկ «օտարներին՝» ոչինչ:

Կային ժամանակներ, երբ իշխանական պատգամավորներից շատերի կենսագրություններում բացակայում էր 1990-94 թվականների հատվածը, բայց Մանվելի և սերժաքոչարյանական իշխանությունների թեթև ձեռքով շատերը մի գիշերում դարձան պատերազմի մասնակիցներ, իսկ ում չէին դարձրել մասնակից, գոնե սնունդ կամ զենք մատակարարող էին գրել:

Իսկ Սերժիկի իշխանության ժամանակ մեդալները արդեն ոչ թե տալիս էին, այլ ցփնում:

ԵՎ այսպես, բոլորիս աչքերի առաջ խեղաթյուրվում էր պատմությունը:

ԻՍԿ ԻՐԱԿԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆՈՒՄ ԷԻՆ ԱՆՏԵՍՎԱԾ:

Հ.Գ.

Չխփեք, բայց պիտի ասեմ՝

Երեկ իմացա, որ Տավուշյան դեպքերի շատ մասնակիցների ներկայացրել են պետական պարգևների:

ՈՒրախալի է, որ պարգևատրման են ներկայացվում մարտական գործողությունների իրական մասնակիցները:

Բայց երբ տեսա պարգևատրվողների թիվը և տրվող մեդալների տեսակը, ուղղակի չկարողացա չանդրադառնալ այս հարցին:

Շատ բարձր գնահատելով Տավուշում մարտական գործողություններին մասնակցած բոլոր զինծառայողների և հրամանատարների կատարածը և երբեք չցանկանալով նսեմացնել նրանց հերոսությունը, պիտի ասեմ՝

Տավուշի գործողության նման գործողություններ Արցախյան պատերազմի ընթացքում եղել են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անգամներ, բայց նման գործողությունների մասնակիցները շատ ժամանակ կամ չեն պարգևատրվել «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» շքանշանով, կամ պարգևատրվել են եզակի մարդիկ՝ հիմնականում զոհվածները:

Երեկ նայում եմ «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով պարգևատրվողների թվին՝ 70-ից ավելի և մտածում, որ նույնիսկ Սերժիկի մեդալացփնոցիների ժամանակ նման բան չի եղել:

Վստահ կարող եմ ասել, որ Արցախյան պատերազմին ծայրից-ծայր մասնակցած շատ գնդերում «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» ստացած 70 հոգի չի գտնվի:

Ես գտնում եմ, որ շատերին կարելի էի պարգևատրել ավելի համեստ մեդալներով՝

ՉԱՐԺԵԶՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽՈՐԴ ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՍՏԱՑԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ:

Հիմա կարող եք խփել…»։