Նախորդ գրառումիցս հետո ինձ իր աշխատասենյակում ոչ պաշտոնական հանդիպման հրավիրեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը

Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ Նախագահ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Նախորդ գրառումիցս հետո ինձ իր աշխատասենյակում ոչ պաշտոնական հանդիպման հրավիրեց ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հրավերն ընդունել եմ և 17:30 գնալու եմ Ոստիկանապետի հետ հանդիպման: Մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ, բայց կարծում եմ պարոն Օսիպյանի հետ շատ հարցեր կլինեն քննարկելու:

Նախորդ գրառման մեջ Նարեկ Սամսոնյանը անդրադարձել էր հետևյալին․

Երեկ հեռախոսազանգով հրավիրվեցի Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչության) «զրույցի»: Իմ ճշտող հարցի՞ն, թե «ի՞նչ գործով և կարգավիճակով են հրավիրում «զրույցի»» ոստիկանության աշխատակիցը բառացիորեն պատասխանեց, որ ինչ-որ դիմումի հիման վրա են ինձ հրավիրում, որը կապված է սոցցանցերում արված գրառումների հետ:

Բնականաբար ես հրաժարվել եմ ներկայանալ 6-րդ վարչություն առանց պատշած ծանուցման և հորդորել եմ ինձ զանգահարած սպային համապատասխան իրավական փաստաթուղթ պատրաստել:

Ուրեմն էս ամեն ինչում ամենապարադոքսալն այն է, որ Ոստիկանապետին դատարանի դահլիճում «լակոտ» ասողներին թողած (միգուցե համակարգի ներսում այդ որակման հետ միաբան են շատերը) ընկել են մեր գրառումների հետևից ու մի հատ էլ զանգով են «հրավիրում»:

Ախր անգամ զանգի ձևն ու օրն են էս մարդիկ «խիստ պատահական» համապատասխանեցրել էն օրվան, երբ ես հիվանդանոցում սպասում եմ երեխայիս ծնվելուն: Ու էսքանը քիչ ա մի հատ էլ փոխանակ զանգեն ինձ զանգում են մորս ձեռքին ու շտապում են հայտնել, որ «6-րդ վարչությունից ինձ են հարցնում» ու համարս էլ չգիտեմ ինչպես չեն գտել (իմ համարն ամենահեշտ հասանելիներից է), որ ինձ զանգեն: Էս վերջին պարբերության մեջ ասվածը էժանագույն մանրախնդրություն եմ համարում ու այո հակված եմ կասկածել, որ էս խղճուկ արարքը միայն ԼԱԿՈՏԸ կարար աներ:

Հ.Գ. Արվածը բացառապես գտնվում է իմ հանրային գործունեությունը խոչընդոտել փորձելու տիրույթում: Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ ցանկացած իրավաչափ փաստաթղթի առկայության պարագայում ներկայանալ ցանկացած իրավապահ մարմին: Մենակ մի բան ավելացնեմ. տղերք Թուրքիայում ֆեյսբուքյան գրառման համար մարդ էլ են կալանավորում սա էլ նկատի ունեցեք:

Ի դեպ, երեկ ինձ հետ մորս հեռախոսով զրուցած սպան բավականին կոռեկտ և պրոֆեսիոնալ է պահել իրեն ու վստահ եմ, որ գոնե ինքը չգիտեր, թե ինչու են իրեն տվել մորս համարը ու ասել, որ զանգահարի հենց էն պահին, երբ ես հիվանդանոցում նստած լավ լուրի էի սպասում:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...