Մոսկվայում Նավալնիին ձերբակալել են (Տեսանյութ)

Մոսկվայում Նավալնիին ձերբակալել են (Տեսանյութ)

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին հայրենիք վերադառնալուց ամիջապես հետո ձերբակալվել է: Նավալնին բուժում էր ստանում Գերմանիայում հայրենիքում թունավորվելուց հետո:

Ինչպես հաղորդում է Քրեակատարողական դաշնային ծառայությունը, Շերեմետևո օդանավակայանում նրան ձերբակալել են:

Ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 29-ից Նավալնին հետախուզման մեջ է գտնվել պատժի պայմանական փորձաշրջանը պարբերաբար խախտելու համար: Նավալնիի հետագա ճակատագիրը կորոշի դատարանը: Մինչ դատարանի որոշումը նա կմնա կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Նավալնին ունի 2 պայմանական ազատազրկման պատժաժամկետ: Առաջինը՝ «Իրովլես»-ի գործով (որը կապված է 16 միլիոն ռուբլու յուրացման, երկրորդը՝ «Իվ Ռոշի» գործով (30 միլիոնից ավելի ռուբլու յուրացում):

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Օմսկում Նավալնին հոսպիտալացվեց ինքնաթիռում ինքնազգացողության վատացման պատճառով: Ըստ Օմսկի բժիշկների, պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումն է եղել, թույնի որևէ հետք չի եղել: Ավելի ուշ նրան օդանավով տեղափոխել են Գերմանիա, ինչից հետո գերմանացի բժիշկները հայտարարեցին, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութով:

Նշենք, որ Նավալնին ինքնաթիռում է գտնվել տիկնոջ՝ Յուլյայի հետ: Ուղեւորների շարքում են եղել բազմաթիվ լրագրողներ, որոնք աշխատում են առավելապես օտարերկրյա պարբերականների հետ:

Տեսանյութը ստորև