Աշխարհ

Մոսկվայում զանգվածաբար հետաձգվում են թռիչքները

Մոսկվայում զանգվածաբար հետաձգվում են թռիչքները

Տասը օդանավ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններ՝ Վնուկովո և Դոմոդեդովո չվերթների ընդունման սահմանափակումների պատճառով, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը իր Telegram ալիքում։

«Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 10-ի առավոտյան, «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններից թռիչքների ընդունման և մեկնման ժամանակավոր սահմանափակման ժամանակ օդանավերի անձնակազմերը, ավիակարգավարները և օդանավակայանի վերգետնյա ծառայությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Սահմանափակումների պատճառով տասը ինքնաթիռ վայրէջք է կատարել այլընտրանքային օդանավակայաններում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները հինգշաբթի գիշերը սահմանել են օդանավերի ընդունման և բաց թողնման սահմանափակումներ, որոնք ուժի մեջ են եղել մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 05:25-ը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը Սևաստոպոլի, Կալուգայի մարզի Մալոյարոսլավսկի և Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանների ուղղությամբ թռչող երկու անօդաչու թռչող սարք են խոցել՝ մեկը Կալուգայի շրջանում, երկրորդը՝ Կենտրոնական օղակաձև ճանապարհի շրջանում։

Կիսվեք էջում