Մոսկվայում արագության սիրահար Մհեր Թերզիկյանը BMW X5-ով կնոջը մահացու վրաերթի է ենթարկել (ֆոտո)

News.am-ի փոխանցմամբ Մոսկվայի հարավ-արեւելքում BMW X5-ի մասնակցությամբ մահացու վթար է տեղի ունեցել: Վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել  մայթ եւ կնոջը մահացու վրաերթի է ենթարկել, հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը:

«12:45-ին  BMW-ի վարորդը, նախնական տվյալներով, կորցրել է կառավարումը, եւ Լյուբլինսկայա 171 հասցեում դուրս է եկել  մայթ, որտեղ կնոջը վրաերթի է ենթարկել: Կինը տեղում մահացել է», – գործակալությանը հայտնել է Մոսկվայի Ճանապարհային  երթեւեկության անվտանգության ապահովման  գլխավոր վարչությունը:

Gazeta.ru-ի տվյալներով՝ մեքենայի ղեկին եղել է փողոցային արշավորդ, ծնունդով Հայաստանից 22-ամյա Մհեր Թերզիկյանը:  Նա սոցցանցերում ավելի վաղ  տեսանյութեր էր հրապարակել, որտեղ մինչեւ 250 կմ/ժ արագությամբ սլանում է:

Մոսկվայում արագության սիրահար

Աղբյուր՝ news.am