Մոնիկա Բելուչիի 10 ամենալավ աֆորիզմները կյանքի, սիրո, երջանկության մասին

Մոնիկա Բելուչիի 10 ամենալավ աֆորիզմները կյանքի, սիրո, երջանկության մասին։

Մոնիկա Բելուչին համարվում է ամենագեղեցիկներից մեկն աշխարհում։ Նրա բնական կանացիությունը որևէ տղամարդու չի կարող անտարբեր թողնել: Մոնիկա Բելուչին երկու երեխաների մայր է

Ձեզ ենք ներկայացնում Մոնիկա Բելուչիի 10 աֆորիզմները, որոնք ապացուցում են, որ ամեն բան կարող է գեղեցկացնել մարդուն. տեսքը, հոգին և մտքերը․․․

Կինը կարող է սիրել այնպես, կարծես երբեք չի հեռանա։ Սակայն կարող է հեռանալ այնպես, ասես երբեք չի սիրել։

Ինձ համար մեծանալը ավելի լավը դառնալու հնարավորություն է։

Ի՞նչ եմ անելու, երբ ծերանամ և արտացոլանքս հայելու մեջ այլևս չգոհացնի։ Նույնն ինչ մայրս․ ես չեմ նայելու հայելուն, նայելու եմ երեխաներիս։

Գեղեցկությունը թվում է իրական և հետաքրքիր, երբ թաքնված է հագուստի տակ։

Ես միշտ ասում եմ երիտասարդ աղջիկներին. «Սովորեք սիրել Ձեր մարմինը»: Ի վերջո, իդեալներ գոյություն չունեն, իսկ թմբլիկ կինը պակաս գեղեցիկ չէ նիհարից։ Պարզապես պետք է սովորել  ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք:

Գեղեցկությունը իսկապես հզոր ուժ է, բայց միայն այն դեպքում, երբ գիտեք, թե ինչպես օգտագործել այն: Դա նման է «Ferrari»- ին․ եթե չգիտեք, թե ինչպես այն վարել, ապա Դուք դրա կարիքը չունեք:

Կանացիությունը նրբագեղության, զգայունության ու բնական լինելու մեջ է։

Սերը ապրում է այնքան ժամանակ քանի դեռ կա հարգանք միմյանց նկատմամբ։ Ուրիշին ուղղակիորեն տիրանալու ցանկությունը պարզապես խայտառակություն է։

Ես երբեք չեմ լինի նիհար: Ի ծնե ես ծույլ եմ: Ես սիրում եմ ուտել: Ես իրականում այսպիսինն եմ և մտադրություն չունեմ անիրական դառնալու:

Որքան էլ ուժեղ լինի կինը, նա ակնկալում է, որպեսզի իր կողքի տղամարդը ավելի ուժեղ լինի։ Եվ սա ոչ թե նրա համար, որ զրկի նրան ազատությունից, այլ թույլ տա թույլ լինել։