Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչը

Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Մայքլ Կարիկը բաց կթողնեն Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը «Սաութհեմփթոնի» հետ:

Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչ խաղը կկայանա փետրվարի 26-ին: