Մի հատ քֆուր տվիր, բերման կենթարկեմ. Եղվարդում լարված վիճակ է (Տեսանյութ)

ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր վաղ առավոտից Կոտայքի մարզի Եղվարդում լարված վիճակ է տիրում: Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ Եղվարդ քաղաքում անապահով և հաշմանդամ ընտանիքների բնակիչներին տարհանում են իրենց բնակարաններից: 

«Հայտնվել է ոմն նախկին ոստիկանության աշխատակից Գուրգեն Զաքարյանը և բնակիչներին ահաբեկելով՝ փորձում է տարհանել իրենց բնակարաններից»,- նշեց քաղաքացիներից մեկը:

Մինչդեռ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այս պահին ոստիկանները փորձում են  վերացնել ներխուժումն այլ անձանց կողմից: Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանի հետ դեռևս կապ հաստատել չհաջողվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: