Մի խումբ երիտասարդներ սեփական ուժերով փոխել են Եռաբլուրի ամբողջ լուսավորությունը

Մի խումբ երիտասարդներ որոշել են Եռաբլուր պանթեոնում բարեկարգման աշխատանքներ իրականացնել։ Մասնավորապես՝ թարմացնել Եռաբլուրի լուսավորությունը։

Մենք տեղեկացանք, որ երիտասարդները եղել են «Գուդվին» ընկերության աշխատակիցներ։

Նրանք սեպտեմբերին մոտ մեկ շաբաթ շարունակ սեփական ուժերով ու միջոցներով Եռաբլուրում աշխատանքներ են կատարել՝ փոխարինել են Եռաբլուրի բոլոր չաշխատող լամպերը, այդ թվում՝ ապրիլյան հերոսների շիրիմների մոտ, գլխավոր մուտքի մոտ, եկեղեցու և հուշարձանի տարածքում և ոչ միայն։

Աշխատող լամպերը ևս փոխարինել են նոր լամպերով, որ լուսավորությունը չտարբերվի։

Աշխատանքներն իրականացրել են Եռբալուրի պանթեոնի ղեկավարության թույլտվությամբ։

Մի խումբ երիտասարդներ

Աղբյուր՝ hraparak.am