Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է ՊԵԿ քննիչի միջնորդությունը եւ կալանավորելու որոշում կայացրել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին:

Տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Միքայել Մինասյանը, որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

Նշենք նաև, որ 2020 թվականի մայիսի 6-ին նրան կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն դեկտեմբերի 20-ին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և գործն ուղարկել առաջին ատյան նոր քննության: