«Միսս տիեզերք 2020» Մոնիկա Գրիգորյանը գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել Արարատի ֆոնին

«Միսս տիեզերք 2020» Մոնիկա Գրիգորյանը գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել Արարատի ֆոնին

«Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչ, «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը ֆեսբուքյան իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել Խոր Վիրապից:

«Դեռ դպրոցական տարիներից, երբ խոսք էր գնում Հայաստանի մասին, մեր մշակույթի և պատմության մասին` իմ բոլոր մտքերը պտտվում էին մեկ առանցքի շուրջ:

Այն էր Հայաստանի մասին հնարավորինս շատ մարդկանց պատմելն ու ներկայացնելը: Հիմա, երբ ունեմ այդ հնարավրությունը, իմ ամբողջ ռեսուրսը, ուժն ու եռանդը միտված են Հայաստանը մեծ հարթակներում հավուր պատշաճի ներկայացնելուն:

Հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ներկայացված և լսված լինելու կարիք: Աշխարհը սպասում է հենց մեզ, ամենահին և միևնույն ժամանակ ամենանորար ու ստեղծագործ ժողովրդին:

Ես խորապես հավատացած եմ, որ եթե յուրաքանչյուրս վերցնենք պատասխանատվությունը լինելու արժանի հայ, մեր մասին կշարունակեն իմանալ և խոսել բոլորը… Դեպի նոր հաղթանակներ…»։