Միջոցառում՝ նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

Ս. թ. հունվարի 20-ին կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

ՀՀ մշակույթի նախարարության, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ հունվարի 20-ին, ժամը 13:00-ին կկազմակերպվի այցելություն բանաստեղծուհու շիրմին՝  Կոմիտասի անվան պանթեոն:

Ս. թ. հունվարի 22-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի գրողների միության դահլիճում տեղի կունենա գրական-գեղարվեստական հանդիսություն, որի ընթացքում կմարվեն Ս. Կապուտիկյանի հոբելյանի առթիվ թողարկված նամականիշերը, ինչպես նաև կներկայացվի «Մեղուները» խորագրով պատկերագիրքը:

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
  • 15
    Shares
Loading...
Загрузка...