Միջադեպ, ծեծկռտուք ԱԺ հանձաժողովի փակ նիստում. ինչ է կատարվել

Միջադեպ, ծեծկռտուք ԱԺ հանձաժողովի փակ նիստում. ինչ է կատարվել

Hraparak.am-ը գրում է. «Քիչ առաջ խորհրդարանի մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձաժողովի փակ նիստում միջադեպ, ծեծկռտուք է տեղի ունեցել։

Մենք պարզեցինք, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկելու ժամանակ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  ինչ-որ բանից բորբոքվել է, ձայնը բարձրացրել եւ սկսել գոռգոռալ ընդդիմադիրների վրա, «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանը, որը վերջերս է դարձել պատգամավոր, ասել է՝ մի գոռա, ձայնդ մի բարձրացրու, Վարդանյանն էլ պատասխանել է, թե՝ ում վրա ուզեմ գոռալու եմ, ինչ ուզեմ անելու եմ, տեղից վեր է թռել, կանգնել, ոտքի է կանգնել նաեւ Մհեր Սահակյանը, բանավեճը շարունակվել է, Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ որ բան ասել, վերջինս էլ խփել է։

Անմիջապես ոստիկանություն են կանչել, ընդդիմադիր պատգամավորին տարել ոստիկանություն, քրեական վարույթ է հարուցվել, Մհեր Սահակյանին կանչել են հարցաքննության»։