«Միլան»-ին զրկել են Եվրոպայի լիգայում հանդես գալու հնարավորությունից

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբը կզրկվի հաջորդ եվրոպական գավաթի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է «Պրավդան»։

Ակումբը առաջնությունում զբաղեցրեց 5-րդ տեղը և ուղեգիր նվաճեց դեպի Եվրոպա լիգա, սակայն ֆինանսական «fair play» խախտումների պատճառով թիմը զրկվեց նման հնարավորությունից:

Ակնկալվում է, որ Եվրոպա լիգայի խմբային փուլում Միլանին կփոխարինի Ռոման, իսկ որակավորման մեջ նրա տեղը կլինի Տորինոն: Այս որոշումը դեռևսպետք է հաստատվի ՈՒԵՖԱ-ի կողմից: