Մի՞թե չեք հասկանում, որ, եթե չլինի Փաշինյանը, ձեզ ուղղակի կտրորեն. Արտակ Գալստյան

Արտակ գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԻ՞ԹԵ ՉԷ՞Ք ՀԱՍԿԱՆՈՒՄ,ՈՐ Ե՞ԹԵ ՉԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՁԵԶ ՈՒՂՂԱԿԻ ԿՏՐՈՐԵՆ

Եթե մինչ այս Վարչապետին փորձում էին վարկաբեկել նախկին ռեժիմի ներկայացուցիչները,ապա այժմ այդ գործին լծվել է նրա հարազատ թիմը:
Ե՞թե մինչ այս ինքս ինձ համոզում էի,որ երիտասարդ են և անփորձ,և այդ պատճառով է այս վիճակը,ապա այժմ սկսում եմ համոզվել,որ ոչ,ընդանում է պլանավորված գործնթաց,,Վարչապետին ամեն գնով վարկաբեկելու և ոչ ավել,ոչ պակաս իր թիմի կողմից:

Այսպես՝

-Պարգևավճարներ

-Թռչող Կոկորդիլոսներ

-Հիմնի փոփոխություն

-Դրոշի փոփոխություն

-Վիզսա բռնվել

-Տաքսին է սպասում և այլն

Հիմա էլ հասանք Գևորգ Կոստանյանը փայլուն իրավաբան և հայրենիքի ծառա:

Վստահաբար կասեմ հետևյալը՝ Ոչ մի նախկին ռեժիմի ներկայացուցիչ իր ելույթով,ոչ մի ֆեյք իր հաչոցով և կեղծ տեղեկատվությամբ Վարչապետի վարկանիշին այդպիսի հարված չի հասցրել,որքան իր թիմը, իր գործունեությամբ և առանց գիտակցելու արտահայտվելով:

Մոտս այնպիսի մի տպավորություն է , որ Վարչապետի թիմին այսօր խանգարում է հենց Վարչապետը: Հավանաբար միայն Վարչապետն է նրանց խանգարում լիարժեք ինտեգրվել նախկին ռեժիմի արատավոր ավանդույթներին, իրենց էլիտա և սպիտակ մարդ զգալու անհագ ցանկությանը: Այլ տրամաբանություն,Վարչապետի թիմի գործողություններում գոնե ես չեմ կարողանում գտնել:

Այս պարագայում, եթե ժողովուրդը ցանկանում է պաշտպանել իր Վարչապետին, ապա առաջին հերթին պետք է պաշտպանի իր թիմից:
Ժողովրդի գործողություններից՝ Վարչապետի թիմը, պետք է հստակ հասկանա մի բան, որ եթե Նիկոլ Փաշինյանը չլինի ՀՀ Վարչապետ, ապա նրա տեղը միանշանակ չի կարող զբաղեցնել ՔՊ այլ անդամ:

Որ այսօր դավելով Վարչապետի դեմ, դավում են հենց իրենք իրենց դեմ: Որ եթե Փաշինյանը չլինի Վարչապետ , ապա իրենց ուղղակի կտրորեն, իսկ ժողովրդի համար կդառնան Քոչարյանից, Սարգսյանից, Մանվելից ավելի ատելի և մերժված սուբյեկտ:

Ամփոփեմ՝ Ե՞թե Աստված չանի մի օր վերը նշվածը իրականանա, ապա ասեմ ձեզ, Փաշինյանը կվերադառնա իր նախկին գործունեությանը և կրկին կմնա անհատ:

Փաշինյանը Փաշինյան է, կլինի Վարչապետ թ՞ե ոչ:
Սա պարոնայք արդեն տեսակի խնդիր է, այստեղ ոչինչ այլևս դուք չէք կարող անել: Ի՞սկ դուք մտածել է՞ք ինչ կլինի ձեր հետ: Խորհուրդս բարեկամական: Մի կտրեք այն ծառի բունը, որի ճյուղի վրա բախտի քմհաճույքով հայտնվել էք, անկախ ձեր կամքից»: