Մեր վարչապետը ռուսերեն ճիշտ է արտահայտվել, ՌԴ վարչապետն էլ նրան չի ծաղրել, թեման փակելու ժամանակն է

Թեման փակելու ժամանակն է։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նոր դիտեցի ԵԱՏՄ նիստի աղմկահարույց տեսանյութը:

Մեր վարչապետը ռուսերեն ճիշտ է արտահայտվել, ՌԴ վարչապետն էլ նրան չի ծաղրել:

Կարծում եմ, բոլորս պրովոկացիայի ենք տրվել և անիմաստ հակառուսական տրամադրություններ ենք հրահրում:

Թեման փակելու ժամանակն է»: