Մեր ջոկատի տղաները հասել են այն ժամանակ, երբ փոխհրաձգությունը դադարել էր․ Վովա Վարտանով

Մեր ջոկատի տղաները հասել են այն ժամանակ, երբ փոխհրաձգությունը դադարել էր․ Վովա Վարտանով

Hraparak.am-ը գրում է․ Պաշտպանության նախարարությունը մոտ մեկ ժամ առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

«Ողջ մնալու արվեստը» կազմակերպության հիմնադիր նախագահ, ազատամարտիկ Վովա Վարտանովը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․

«Մեր տղաները բարձրացել են դիրքեր, ՎՈՄԱ-ի նկատի ունեմ, առաջնագիծ են հասել, փոխհրաձգությունը մերոնց հասնելուն պես դադարել է, մերոնք նույնիսկ չեն էլ կրակել։ Որքանով ինձ է հայտնի՝ տենց միանշանակ չէ, թե որտեղից է կրակվել ու որտեղից սկսվել»։