Մետրոներում կիրականացվի գնացքների ախտահանման աշխատանքներ

Մետրոներում կիրականացվի գնացքների ախտահանման աշխատանքներ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Թաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

«Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք տեղեկացնել , որ սույն թվականի մարտի 14-ին՝ Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո, Առողջապահության նախարարության ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով, մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը։

Ախտահանման աշխատանքների իրականացման համար կիրառվելու են սահմանված կարգով Առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները»: