Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում․ Ժիրայր Սեֆիլյան

Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում․ Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներՍահմանը նորից լարված է։
Հակառակորդը պարբերաբար հրետակոծում և գնդակոծում է մեր դիրքերը։

Հայկական բանակն անսասան է և չեզոքացնում է բոլոր հարվածները։
Պատրա՛ստ լինենք ազգովին համախմբվելու և հակառակորդին ջախջախելու։

Լինե՛նք զգոն և միասնական։

Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա»,-գրել է Սեֆիլյանը: