Աշխարհ

Մենք հաղթել ենք Իսլամական պետությանը. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել այն մասին, որ իրենք հետ են կանչում իրենց զինվորներին Սիրիայից:

«Երկար ժամանակ մենք պայքարում էինք ահաբեկչությունների դեմ, մենք կռվում ենք Սիրիայում,- ասել է Դոնալդ Թրամփը։

Ես արդեն 2 տարի է նախագահ եմ, մենք ջախջախել ենք Իսլամական պետությանը, հիմա ժամանակն է, որ մեր զորքերը տուն վերադառնան։ Ես շատ եմ տխրում, որ պետք է նամակներ գրեմ մահացած զինվորնեի կանանց և ծնողներին։

Մենք հաղթել ենք և նրանք շատ շուտով հետ կգան։ Նրանք ԱՄՆ-ի հերոսներն են, նրանք աշխարհի հերոսներն են և նրանք պատվով տուն են վերադառնում»։

Նա շնորհավորել է ԱՄՆ-ին և այդ զինվորների ընտանիքներին։

Կիսվեք էջում