Մենք կշարունակենք ուժեղացնել մեր բանակը․ Ադրբեջանը 2021 թվականի ռազմական ծախսերը ավելացնում է

Մենք կշարունակենք ուժեղացնել մեր բանակը․ Ադրբեջանը 2021 թվականի ռազմական ծախսերը ավելացնում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ ինքը նախաձեռնել է հաջորդ տարվա բյուջեում ռազմական ծախսերի ավելացում: 

Ադրբեջանի 2021 թվականի պետական ​​բյուջեի նախագծի համաձայն՝ երկրի պաշտպանության և անվտանգության ծախսերը նախատեսված են 2,7 միլիարդ դոլար, ինչը 550 միլիոն դոլարով ավելին է, քան նախորդ տարի էր:

«Մենք կշարունակենք ուժեղացնել մեր բանակը: Այժմ քննարկվում է հաջորդ տարվա բյուջեն: Իմ նախաձեռնությամբ ռազմական ծախսերն ավելանում են: Պատերազմի ժամանակ մենք շատ զենք և զինամթերք ենք օգտագործել, և դա անհրաժեշտ է լրացնել:

Միևնույն ժամանակ շարունակելու ենք ժամանակակից սարքավորումներ ձեռք բերել», — այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: