Մեղրի օգտակար հատկությունները, որոնք պարտադիր պետք է իմանալ

Մեղրի օգտակար հատկությունները, որոնք պարտադիր պետք է իմանալ։

Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից։ Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է մեղր գործածել։

Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»։

Մեղրի ստացման համար հիմնական հումքը ծաղիկների նեկտարն է։

Նեկտարը քաղցր, բուրումնավետ հեղուկ է։ Նեկտարը պարունակում է 50-75% ջուր, 20-24% միաշաքար (մոնոսախարիդ), 13-24% շաքարեղեգ, հանքային նյութեր, սպիտակուցներ, եթերային յուղեր, վիտամիններ։ Մեղուները այցելում են այնպիսի ծաղկաբույսերի, որոնց նեկտարը առանձնանում է շաքարի բարձր պարունակությամբ։

Ծաղկափոշին դա բույսերի արական սեռական օրգանն է, որը ունի շատ արժեքավոր սննդային և բուժիչ հատկություններ։ Ծաղկափոշին պարունակում է օրգանական նյութերի գրեթե բոլոր հավաքածուն, որը անհրաժեշտ է բույսերին և մարդուն։ Ծաղկափոշում կա մեծ քանակությամբ B, P և այլ տեսակի վիտամիններ, աճի հորմոններ, հակամանրէնային նյութեր, կարոտին։

Մարդու կյանքը կարելի է երկարացնել դիետաների օգնությամբ, որի կազմության մեջ մեղր ու կաթ է մտնում։ Սրբազան «անմահության ըմպելիքի» ամենազորեղ , օրգանիզմը կազդուրող հունական ամբրոսիան հիշեցնող միջոցի բաղադրության մեջ նույնպես մեղր է մտնում։Պյութագորասն ու պյութագորասականները սնվում էին բացառապես բուսական սննդով և մեղրով։

Նշանավոր բժիշկ , փիլիսոփա էնցիկլոպեդիստ Կլավդիուս Գալը գտնում է , որ մեղրը հանդիսանում է բազմակողմանի բժշկական հատկություններ ունեցող դեղամիջոց։ Նա մեղրը հանձնարարում էր թունավորումների և բերանի լորձաթաղանթի հիվանդությունների բուժման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am