Մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա

Մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Բացի ՌԴ պաշտոնյայի հետ հանդիպումից Մնացականյանը կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

զոհրաբ մնացականյան

Նշենք, որ այցի մասին հայտարարված է եղել դեռ նախորդ շաբաթ` նախքան եռակողմ հանդիպումը: Սա ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցն է Մոսկվա։

Հավելենք, որ հոկտեմբերի 9-ին տեղի էր ունեցել Լավրով-Մնացականյան-Բայրամով բանակցությունները։ Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են եղել։