Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». Գագիկ Սուրենյան

Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր». — իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ հիդրոմեդ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է։ Սեպտեմբերի 23-25-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով և Արարատյան դաշտում ու Երևանում կրկին կհասնի +30…+31 աստիճանի։

Առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետությունում տեղումներ չեն սպասվում։ Մեզ սպասվում են ջերմ և արևառատ օրեր»։