Մարտի 1-ի գործով ևս մեկն է փորձում խուսափել պատասխանատվությունից

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ երեկ հրաժարական է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։ Նա եղել է մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը։ Նա առանձնահատուկ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի հանցագործությունների կոծկման հարցում։ Հենց նա էր համոզում, որ ընդդիմադիրների մոտ իբր հայտնաբերված ձողն ու մահակները մարմնական վնասվածքներ պատճառելու համար էին։ Նա էր փորձում համոզել, թե մարտի 1-ի իրադարձություններին բանակը չի ներգրավվել, թեև տեսագրություններում երևում էին ՊՆ համարանիշներով մեքենաները։ Հենց նա էր համոզում, թե մարտի 1-ին ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ։

Հիմա ՀՔԾ-ում նոր թափ է ստացել մարտի 1-ի գործի քննությունը, հերթով բացվում են բոլոր կեղծիքները, նրա հրաժարականը տրամաբանական է, առավել ևս, որ այս գործով Վահագն Հարությունյանը կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում, երբ հմնավոր փաստեր ներկայացվեն, որ նա ժամանակին փորձել է կոծկել հանցագործության հանգամանքները

Կիսվիր ընկերներիդ հետ