Մարտական դիրքում մահացած զինծառայողը վեց ամիս առաջ էր զորակոչվել բանակ

Մարտական դիրքում մահացած զինծառայողը վեց ամիս առաջ էր զորակոչվել բանակ:

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ`հուլիսի 21–ին, հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին։

«Համիկ Վարդանյանը Երևան քաղաքից է, Էրեբունու համայնքից։ Նա Սարի թաղի բնակիչ էր և հունվար ամսին էր բանակ զորակոչվել։ Տղան քույր կամ եղբայր չուներ, նա տան միակ երեխան էր»,- հայտնեցին զինվորական կոմիսարիատից։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ զինծառայողը վնասվածք էր ստացել ճակատի շրջանում: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) հարուցվել էր քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Աղբյուր՝ armeniasputnik.am