Մարությանն այցելել է Եղեռնը վերապրած 108-ամյա Անդրանիկ պապիկին, որն ունի 77 թոռ ու ծոռ

Ծիծեռնակաբերդ այցելելուց հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մեծ Եղեռնը վերապրած երկու երևանցիների։

Այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Անդրանիկ պապը 77 թոռ ու ծոռ ունի՝ տարբեր մասնագիտությունների, զբաղմունքների տեր մարդիկ, երեխաներ, որոնք տարբեր երազանքներ ունեն։

«Պատկերացրեք, թե ցեղասպանությունը վերապրած մեկ մարդն ի՜նչ սերունդ է տվել, եւ ի՜նչ սերունդ կարող էին թողել Եղեռնի նահատակները»,- ասել է Երեւանի քաղաքապետը։