Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալ են նվաճել

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը մեդալ են նվաճել Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում:

Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր:

Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր: Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը (166,750 միավոր):

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Արթուր Դավթյանը ևս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում դառնալով երրորդ մրցանակակիր (82,200 միավոր):

Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկներ: