Մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել Օձունի համայնքապետը

Մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել Օձունի համայնքապետը

Հայաստան դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարևանյանը հայտարարություն է տարածել. ««Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսված քաղաքական բռնաճնշումների մասին։

Ընդամենը երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում էր համերաշխության ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրություններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ թիմակիցներն են եղել։

Արամ Վարդևանյան

Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։ Ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաև Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջև, և երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։

«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է կատարվածը և ձեռնարկելու է բոլոր միջոցները այս հաշվեհարդարն իրականացրածներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար։ Իսկ եթե իշխանությունները չդադարեն այս գործելակերպը, ապա սկիզբ կդնեն նոր քաղաքական ճգնաժամի»։