Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում 20-ամյա երիտասարդն ինքնագլորով վրաերթի է ենթարկվել

Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում 20-ամյա երիտասարդն ինքնագլորով վրաերթի է ենթարկվել

Օգոստոսի 26-ին, ժամը 00.05-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 20-ամյա երիտասարդին:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: