Շիրակում համաճարակ է. 1870 խոշոր և 1320 մանր եղջերավորներ ենթարկվել են սպանդի
Շիրակի մարզում ապրիլ ամսվա տվյալներով 1870 խոշոր և 1320 մանր եղջերավորներ ենթարկվել են սպանդի։ Չնայած Աշոցք խոշորացված համայնքի գյուղերի բնակիչների այն պնդումներին, որ համաճարակ է, ՍԱՏՄ-ից ընդգծում են, որ համաճարակ չէ, դա բրուցելոզ է և բրուցելոզ կա Հանրապետության բոլոր մարզերում։
«ՍԱՏՄ միջոցառումը և պարտականությունը այն է, որ հիվանդությունը հաստատվելուց հետո 15 օրվա ընթացքում հետևելն է, որպեսզի կենդանին ենթարկվի պարատադիր սպանդի և այդ տարածքը պետք է ախտահանվի, իսկ փոխհատուցումը մեր լուծելու խնդիրը չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
ՍԱՏՄ ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկելի է, ՍԱՏՄ-ն իր պարտականությունների մեջ չի թերացել։
«Հիվանդությունը չտարածելու համար մարդիկ պետք է իրենց հիվանդ կենդանուն մեկուսացնեն, չխառնեն նախիրին։ Կենդանիների շարժն ապահովել համապատասխան փաստաթղթերի առկայությամբ։ Լինում է, որ գնում ենք նմուշառում անելու, ասում են կենդանին սարում է։ Գնում ենք սար, ասում են` իջեցրինք ներքև։
Պահում են իրենց կենդանիներին, բա ի՞նչ անենք մենք։ Եթե իրենք կասկածներ ունեն պարտավոր են տեղեկացնել, որպեսզի ախտորոշման նպատակով միջոցներ ձեռնարկվեն։