Մանվել Գրիգորյանը կալանավայրից կրկին տեղափոխվել է հիվանդանոց

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից այսօր տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։

Մանվել Գրիգորյանի պաշտպան  Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ։

Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը բավարարեց Մանվել Գրիգորյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը և նա կրկին կալանավորվեց։