«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի գավաթակիր. Մխիթարյանը դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ

Եվրոպա լիգայի եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»  հանդիպեց հոլանդական «Այաքսի» հետ: Խաղը կայացավ Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Այաքսին» 2:0 հաշվով: 

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան, իսկ 48-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը:

Եվրոպայի լիգայի այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը 6 գոլով դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն, իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: